Արդեն մի քանի օր է` սոցցանցերում մեծ ճանաչում է վայելում այն տեսահոլովակը, որտեղ Իտալիայի զբոսաշրջության նախարար Միկելա Բրամբիլան խաղում է վագրի հետ: Պարզվում է, որ Բրամբիլան այդ տեսահոլովակն ինտերնետում ինքնագովազդի համար չի տեղադրել. նախարարը պարզապես մտահոգված է վայրի կենդանիների հանդեպ «անվայել վերաբերմունքից»: «Մենք չենք ցանկանում հրաժարվել կրկեսի արվեստից: Սակայն անթույլատրելի է, երբ այնպիսի երկրում, ինչպիսին Իտալիան է, կրկեսներ գոյություն ունեն, որտեղ կենդանիները տառապում են թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, որտեղ կենդանիներն այնպիսի վանդակներում են պահվում, որոնք ճամփորդությունների համար են նախատեսված: Կենդանիներին այդ կերպ ներկայացնելը երեխաների վրա դրական ազդեցություն չի կարող ունենալ»,- ասել է նախարարը: Ի դեպ, վագրից բացի, նախարար Բրամբիլան իր տանը պահում է 15 շուն, 30 կատու, 4 ձի, 2 ավանակ եւ 7այծ: