Դատապարտել են ազատազրկման

22/06/2011

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Տուխունգա քաղաքի բժշկական մատակարարման ընկերության հայազգի տնօրենին Լոս Անջելեսի դատարանը դատապարտել է 4 տարի 3 ամիս բանտարկության Medicare համակարգով կատարած մեքենայությունների համար: Ըստ մեղադրանքի` 45-ամյա Պետրոս Օդաչյանը օգտագործել էր Medicare-ի հաշիվները, իբր հիվանդանոցային իրերի, հաշմանդամների սայլակների եւ այլ սարքավորումների մատակարարումների համար, որոնք, սակայն, այդպես էլ հիվանդներին չէին հասել: «Los Angeles Times»-ի փոխանցմամբ, Օդաչյանին պատկանող RL Medical Supply ընկերությունը Medicare-ից ստացել էր 1 միլիոն դոլար, որից յուրացրել էր մոտ 600 հազար դոլարը: Լոս Անջելեսի դաշնային դատարանը նրան դատապարտել է 51 ամսվա ազատազրկման: Օդաչյանը դեռ 2010թ. հունիսին իրեն մեղավոր էր ճանաչել առողջապահական զեղծարարությունների մեջ: