Նախօրեին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանի Ստորին պալատն ընդունել է մի օրինագիծ, որը նախատեսում է ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանց ձեռքբերումների պատմության ուսումնասիրման պարտադիր դասընթաց մտցնել նահանգի պետական դպրոցներում: Ըստ «Reuters» գործակալության, ապրիլին Սենատի հավանությանն արժանացած այդ օրինագծին Ստորին պալատում կողմ է քվեարկել 49 մարդ, դեմ` 25-ը: Օրինագիծն այժմ նահանգապետ Ջերի Բրաունի հաստատմանն է ուղարկվել. վերջինս կամ պետք է ստորագրի այդ օրինագիծը, կամ վետո դնի դրա վրա: