«Ադրբեջանը սատարում է Պաղեստինի պետությանը բոլոր միջազգային կազմակերպություններում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ երեկ Բաքվում կայացած բանակցություններից հետո: «Իսլամական կոնֆերանս կազմակերպությունում, ՄԱԿ-ի շրջանակներում բոլոր քննարկումների ժամանակ Ադրբեջանը Պաղեստինի կողքին է, եւ այդպես է լինելու նաեւ հետագայում»,- ասել է Ալիեւը: Նաեւ հավելել է. «Մենք գտնում ենք, որ մոտ ժամանակներս պետք է ստեղծվի Պաղեստինի անկախ, ինքնիշխան պետություն, որի մայրաքաղաքը պետք է դառնա Արեւելյան Երուսաղեմը: Դա է մեր դիրքորոշումը, որը մենք պաշտպանում եւ պաշտպանելու ենք բոլոր միջազգային կազմակերպություններում»: