Արեւմտյան գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ ինքնաթիռները «խոռոչներ են թողնում ամպերի վրա» եւ անբնական երեւույթների են հանգեցնում, որոնք նպաստում են օդակայաններին մոտ գտնվող գոտիներում տեղումների քանակի ավելացմանը: «The Wall Street Journal» պարբերականի փոխանցմամբ` թռչող ինքնաթիռը «ամպերի վրա սառեցնում է ջրի կաթիլները եւ իրենից հետո թողնում բյուրեղային սառույցի շերտ»: Այս մասին պատմել է Բոուլդերի Մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնի ֆիզիկոս Էնդրյու Հեյմսվիլդը: Նրա խոսքերով` այդ սառցե շերտը սկսում է երկարել մինչեւ մի քանի մղոն, իսկ հետո թափվում է տեղումների տեսքով: Ըստ պարբերականի` եթե հետազոտության արդյունքները ճիշտ լինեն, ապա ռեակտիվ եւ տուրբոպտուտակային ինքնաթիռները կարող են անմիջական ազդեցություն ունենալ եղանակային պայմանների վրա։ Իհարկե, առայժմ այդ փաստն ապացուցող միայն մի քանի օրինակ կա: Այնուամենայնիվ, գիտնականների եզրակացություններն առայժմ միանշանակ չեն։ Դոկտոր Հեյմսվիլդը հույս ունի անցկացնել լրացուցիչ հետազոտություններ` պարզելու համար` արդյոք «ինքնաթիռի առաջացրած տեղումները» անմիջապես խոշոր օդակայանների շրջանո՞ւմ են, թե՞ դրանցից ավելի հեռու: