Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Էլմար Մամեդյարովը երեկ կայացած հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն` հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: Ս. Լավրովն ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Ռուսաստան, ինչը Մամեդյարովն ընդունել է: