2010թ. արդյունքներով Լյուքսեմբուրգը դարձել է Եվրամիության ամենահարուստ երկիրը: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»` հղում անելով ԵՄ վիճակագրական գործակալության «Եվրոստատի» հրապարակած տեղեկությանը:
Կառույցը Լյուքսեմբուրգի ներքին համախառն արդյունքը գնահատել է 283 միավոր, ինչը մոտ 1,5 անգամ գերազանցում է երկրորդ տեղում գտնվող երկրի` Նիդեռլանդների ցուցանիշը (134): Առաջին հնգյակում են նաեւ Դանիան, Իռլանդիան եւ Ավստրիան։ ԵՄ ամենաաղքատ երկրներն են համարվում Ռումինիան եւ Բուլղարիան, համապատասխանաբար, 45 եւ 43 միավորով: Գործակալությունը երկրների ՀՆԱ-ները չափել է այդ երկրներում գնողունակության չափանիշներով` հաշվարկված պայմանական միավորներով, որը թույլ է տալիս հաշվի չառնել տարբեր երկրներում գնային տարբերությունները: