Ադրբեջանի տարածքում` Սաինգիլոյում բնակվող էթնիկ վրացիները պահանջել են պաշտոնից ազատել Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին: Նրանք ստորագրահավաք են սկսել` ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին ներկայացնելու համար: Ըստ տեղացիների, դեսպանն անուշադիր է իրենց խնդիրների նկատմամբ: Ավելին, ինչպես պնդում են Ալիբադի գյուղի բնակիչները, նա մի օր հարբած եկել է գյուղ եւ վիրավորական արտահայտություններ արել տեղացիների հասցեին, որոնք վրացական դպրոց եւ մանկապարտեզ էին ուզում: «Դեսպանը մեզ ասաց, նախ որոշեք` վրացի՞ եք, թե՞ ադրբեջանցի, ապա դպրոց եւ մանկապարտեզ պահանջեք»,- ասել են տեղացիները: Վրաստանի պաշտոնական իշխանությունները, ի դեպ, չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը: