Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ 60 անօդաչու թռչող սարք արտադրել: Այդ մասին հայտարարել է այդ գերատեսչության ղեկավար Յավեր Ջամալովը` Ստամբուլում անցկացվող IDEF-2011 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման արարողությունից հետո: «Կայացել է անօդաչու սարքեր արտադրող գործարանի բացումը: Այդ գործարանում արտադրվում են երկու տեսակի անօդաչու սարքեր: Այս տարի պաշտպանության նախարարությունը պատվեր է տվել,- ասել է նա` ավելացնելով,- Համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայում զենքի համատեղ արտադրության, միաժամանակ` Ադրբեջանում 12,17 տրամաչափի դիպուկահար հրացանների արտադրության վերաբերյալ»: