1 միլիոն դոլարանոց մեղրամիս

13/05/2011

«Դարի հարսանիք» անվանված 35 մլն դոլար արժողությամբ արքայազն Ուիլյամի հարսանեկան արարողության հետ համեմատած` նրանց ամուսնական ճամփորդության համար ծախսվող 1 մլն դոլար գումարը միգուցե փոքր թվա, սակայն դա թույլ կտա հանգիստն անցկացնել բարձրագույն մակարդակով: Մինչեւ վերջերս գաղտնի էր պահվում Ուիլյամի եւ Քեյթի հանգստավայրը: Սակայն հայտնի է դարձել, որ նրանք հանգստանում են Սեյշելյան կղզիների մայրաքաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող մեկուսացած մի կղզում, որը կոչվում է Ֆրեգատ: Լրագրողները պարզել են, որ այստեղ արքայազնը վարձել է նախագահական վիլլա` օրական 14.400 դոլար արժողությամբ: Նրանց տրամադրության տակ են առանձին խոհարար եւ ծառայապետ: Վիլլան ունի առանձին լողավազան, իսկ Քեյթի եւ Ուիլյամի տրամադրության տակ կա փոխադրամիջոց, որով նրանք կարող են շրջել այդ կղզով: