Ճապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո պարբերաբար կրկնվող ստորգետնյա ցնցումները դեռ 10 տարի կարող են շարունակվել: Այս մասին ասել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության ներկայացուցիչ Ռոս Սթեյնը: «Ամենայն հավանականությամբ, 10 տարի կանցնի, մինչեւ որ այդ ցնցումների շարքը կդադարի»,- ասել է Սթեյնը, ով աշխատել է ճապոնացի գիտնականների հետ: «Տոկիոն պետք է երկար տարիներ զգոն լինի: Թող որեւէ մեկը չկարծի, որ մի քանի շաբաթ կամ ամիսներ հետո ամեն ինչ կվերջանա»,- ասել է երկրաբանը: