Հռոմի պապն էլի կոչ է արել

07/04/2011

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը Լիբիայում եւ Կոտ դ’Իվուարում: Ըստ «Associated Press»-ի, ելույթ ունենալով հանրության առաջ` Հռոմի պապն ասել է. «Բռնությունն ու ատելությունը միշտ հանգեցնում են քայքայման: Ես կողմ եմ հաշտության եւ երկխոսության գործընթացին»: Հավաքվածներին նա հաղորդել է, որ ժողովրդին հաշտեցնելու համար հատուկ Կոտ դ’Իվուար ուղարկված կարդինալ Պիտեր Կոդվո Տարկսոնին չեն թողել երկիր մտնել: Ավարտելով ելույթը` Բենեդիկտոս 16-րդը խոստովանել է, թե աղոթում է զոհերի համար եւ բոլոր նրանց կողքին է, ովքեր տառապում են: Իր խոսքում Պապը չի հստակեցրել, թե ում կողմից պետք է լինի Լիբիայում եւ Կոդ դ’Իվուարում հաշտություն առաջարկելու նախաձեռնությունը: