Էկվադորում ԱՄՆ դեսպան Խիզեր Խոջեսը հայտարարվել է անցանկալի անձ: Դիվանագիտական սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ «Wikileaks»-ի կայքում հրապարակվել էր Խոջեսի հաղորդած տեղեկություններից մեկը: Ըստ Lenta.ru-ի` այդ տեղեկատվության մեջ ասվում էր, թե Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան Ոստիկանության պետ է նշանակել մի մարդու, ում վերաբերյալ կոռուպցիայի կասկածներ կան: ԱՄՆ Պետքարտուղարությունում դեսպանի արտաքսումը համարել են չարդարացված եւ հայտարարել են, որ ափսոսում են Էկվադորի կառավարության որոշման համար: Հիշեցնենք, որ այս տարվա մարտին «Wikileaks»-ի հրապարակումների պատճառով հրաժարական էր տվել նաեւ Մեքսիկայում ԱՄՆ դեսպան Կարլոս Պասկուալը, ով իր հաղորդած տեղեկություններից մեկում հայտնել էր, թե մեքսիկական բանակն ուշադիր չէ նարկոբարոնների մասին օպերատիվ տեղեկատվության նկատմամբ: