աշխարհ

Եվս երկու նավ

03.03.2011

Նախօրեին ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը Լիբիայի ափեր է ուղարկել եւս երկու նավ` ծովային հետեւակազոր ձեւավորելու համար, որի նպատակն «անհրաժեշտ տարհանման կազմակերպումն ու օգնության ցուցաբերումն է»: Միաժամանակ Գեյթսը նշել է, որ ԱՄՆ ռազմական ուժերը պատրաստ են կատարել Լիբիայի վերաբերյալ նախագահի ադմինիստրացիայի ցանկացած հրաման: Ըստ արեւմտյան լրատվամիջոցների` ծովահենության դեմ պայքարի նպատակով Սոմալիի …

կարդալ ավելին

Ձերբակալել են մուլտհերոսին

03.03.2011

ԱՄՆ-ի Յուտա նահանգում ձերբակալել են մուլտհերոս Յոգի արջին: Ինչպես հաղորդում է «Small World News service»-ը` մուլտհերոսը հայտնվել է տեղական Ոստիկանության պաշտոնական կայքում` իրական հանցագործների կողքին: Յոգիի նկարագրության մեջ ասվում է, որ նա 58 տարեկան է, կշռում է 220կգ եւ ունի 172սմ հասակ: Ձեւաթղթում գրված է, որ նա ձերբակալվել է ներգաղթի օրենքների խախտման համար:

կարդալ ավելին

Նոր ռադարներ

01.03.2011

Ադրբեջանի ավիացիայի ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտը ներկայացրել է 2 նոր ռադար: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դրանք պորտատիվ են եւ կարող են տեղակայվել ինչպես անշարժ գործածության նպատակով, այնպես էլ ավտոմեքենաների վրա: Ռադարները հայտնաբերում են գետնի մակերեւույթին եւ ոչ մեծ բարձրության վրա գտնվող թիրախները: Այն հնարավոր է կիրառել նաեւ մարտի դաշտին հետեւելու համար:

կարդալ ավելին

Ովքե՞ր են գնելու

01.03.2011

«Իրանի ավիացիայի արդյունաբերությունը կարողացել է բավարարել եվրոպական եւ ամերիկյան չափանիշները եւ զարգանալ այն մակարդակի, որ կարող է տարեկան իր արտադրության 20%-ը հատկացնել միջազգային պահանջարկին»,- ըստ իրանական IRNA լրատվական գործակալության, հայտարարել է Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավար Մանուչեհր Մանթեղին: Անդրադառնալով իրանական «IRAN-140» ինքնաթիռների արտադրությանը, նա ասել է, որ Իրանը մտադիր է այդ ինքնաթիռները արտահանել միջազգային շուկա: …

կարդալ ավելին

Նոստալժի

01.03.2011

«Վրաստանը պետք է որքան հնարավոր է շուտ նորմալացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն վրացական «Ասավալ Դասավալի» թերթին տված հարցազրույցում: «Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների հաստատումը Վրաստանի կենսական շահերից է բխում, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական»,- ասել է նա: Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ իր խոսքում Վրաստանի նախագահ Միխայիլ …

կարդալ ավելին

Բարկացել է

01.03.2011

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մի շարք փոփոխություններ է կատարել կառավարության կազմում, այդ թվում՝ ՆԳՆ, ԱԳՆ եւ ՊՆ ղեկավարության շրջանում: «Վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ մենք որոշել ենք վերակազմավորել այն նախարարությունները, որոնք պատասխանատու են անվտանգության եւ դիվանագիտության համար»,- հայտարարել է Սարկոզին ժողովրդին հղած իր ուղերձում, որը կիրակի երեկոյան հեռարձակվել է ֆրանսիական հեռուստաալիքի եթերում: Նա տեղեկացրել է, որ …

կարդալ ավելին

Օմանում եւս

01.03.2011

Առնվազն 2 մարդ է սպանվել Օմանում` երկրի մայրաքաղաք Մուսկաթից 200 կիլոմետր հյուսիս-արեւմուտք գտնվող Սոհար քաղաքի կենտրոնական հրապարակում հակակառավարական եւ անվտանգության ուժերի միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով: Օմանի սուլթանությունում, որը 1970 թվականից ղեկավարում է սուլթան Քաբուս Բին Սայիդ Ալ-Սայիդը, արդեն երկրորդ օրն է, ինչ բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնց մասնակիցները քաղաքական բարեփոխումներ են պահանջում:

կարդալ ավելին

Նոր թեկնածու

01.03.2011

Արաբական լիգայի նախկին նախագահ Ամր Մուսան հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը Եգիպտոսում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններում: Հիշեցնենք, որ Ամր Մուսան Արաբական լիգայի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց փետրվարի 11-ին` Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից ժամեր անց:

կարդալ ավելին

Տարոսը մեզ

01.03.2011

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Վրաստանի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը: «Մենք վաղուց սպասել ենք այս համաձայնագրի` ուժի մեջ մտնելուն, քանի որ այն մի կողմից՝ մեզ համար հանդիսանում է միակողմանի քաղաքական հայտարարություն այն մասին, որ ԵՄ-ն հավատարիմ է Վրաստանի նկատմամբ իր վարած քաղաքականությանը, եւ մեր միջեւ երկկողմ հարաբերությունների առաջընթացը կշարունակվի նաեւ հետագայում,- …

կարդալ ավելին

Նույնիսկ սիրուհին

01.03.2011

Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադաֆիի ուկրաինուհի բուժքույրը վերադարձել է հայրենիք: Այս մասին հայտնել է «Associated Press» գործակալությունը: 38-ամյա Գալինա Կոլոտնիցկայան ժամանել է Կիեւ կիրակի առավոտյան, նույն չվերթով, ինչ Ուկրաինայի 122 եւ այլ երկրների 68 տարհանված քաղաքացիներ: Կոլոտնիցկայայի հարազատ քաղաքում հին «խրուշչովյան» շենքի բակն այժմ շրջապատված է հեռուստալրագրողներով եւ պապարացիներով, ովքեր հույս ունեն լուսանկարել հայտնի դարձած ուկրաինուհուն …

կարդալ ավելին

Կադաֆիի վերջը

01.03.2011

Շաբաթ օրը ուշ երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում կառույցի անդամ երկրները բանաձեւ են ընդունել Լիբիայի վերաբերյալ, որն արգելում է Կադաֆիի, նրա մերձավորների մուտքը այլ երկրներ, սառեցնում է բանկային հաշիվները, ինչպես նաեւ էմբարգո է սահմանում այդ երկրի հետ զենք-զինամթերքի առեւտրի վրա: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի կողմից մշակված փաստաթուղթը նաեւ հանձնարարում է Հաագայի Միջազգային …

կարդալ ավելին

Անանձնական

26.02.2011

«Վրաստանը ղեկավարում է ոչ թե մի անձ, այլ այն կառավարվում է բարեփոխիչների մի խմբի կողմից, ովքեր միշտ հարցնում են մարդկանց՝ ինչ պետք է անել»,- կԼԽ հ/ը-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Եվ նրանց միջոցով ժողովուրդը կառավարում է երկիրը, եւ ապացուցել է, որ ձգտում է ազատության եւ ավելի լավ կյանքի»,- ասել է նա: …

կարդալ ավելին

Մանկական «Facebook»

26.02.2011

Ամերիկյան «Walt Disney» ընկերությունը 10 տարեկանից ցածր երեխաների համար սոցիալական ցանց է գնել: Երեխաների համար նախատեսված «Togetherville» սոցիալական ցանցը ստեղծվել է «Facebook» ցանցի հիման վրա: Այն ծնողներին հնարավորություն է տալիս վերահսկել իրենց երեխաների գրառումները եւ կապ հաստատել «Togetherville»-ի մասնակից մյուս երեխաների ծնողների հետ: Նոր սոցիալական ցանցի հիմնադիրը հնդկական ծագում ունեցող գործարար Մենդիպ Սինգհ Դիլոնն է: …

կարդալ ավելին

«Ստոպ-ցուցակներ»

26.02.2011

Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները GZT.RU կայքին տված հարցազրույցում ասել է, որ «Առաջին» ալիքով հեռարձակվող իր հեղինակային ծրագրում գոյություն ունի առանձին «ստոպ-ցուցակ» (այն գործիչների ցանկը, որոնց չի կարելի եթեր հրավիրել), որը չի համընկնում ալիքի ընդհանուր «ստոպ-ցուցակի հետ»: Ըստ Պոզների, իր ցուցակում 7 անուն կա, որոնք նա հրաժարվել է հրապարակել: Ցուցակը նա կազմել է «Առաջին» ալիքի …

կարդալ ավելին

Նաեւ ԱՄՆ-ում

26.02.2011

Ցորենի գների աճը 2011թ. հանգեցրել է սպառողական գների աճի ԱՄՆ-ում 3-ից մինչեւ 4 տոկոսի: Նման տվյալներ է հրապարակել Գյուղատնտեսության դեպարտամենտը: Եգիպտացորենի, հացահատիկների եւ հատիկավորների միջին գները աճել են համապատասխանաբար 88, 76 եւ 37 տոկոսով: Գների աճն ազդել է նաեւ ապրանքների տեղափոխման վրա:

կարդալ ավելին

Հասավ Իրաք

26.02.2011

Երեկ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում եւ այլ քաղաքներում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` մասնակցելու «ցասման օրվա» ակցիաներին: Ցուցարարները կառավարությունից պահանջել են տնտեսական բարեփոխումներ իրականացնել, բարելավել սոցիալական ծառայությունները, աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություններ ապահովել եւ վերջ տալ կոռուպցիային: Բաղդադում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել, երբ հարյուրավոր ցուցարարներ շարժվել են դեպի քաղաքի Թահիր հրապարակ: Երկրի հյուսիսային Քիրքուք, …

կարդալ ավելին

Չեն քշում

26.02.2011

Երեկ գործադուլ են հայտարարել Թբիլիսիի միկրոավտոբուսների վարորդները։ Նրանք հավաքվել են Վրաստանի մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում եւ իրենց բողոքն են արտահայտել Թբիլիսիի քաղաքապետարանի անցկացրած մրցույթի դեմ, որի արդյունքում հաղթել էր մեկ շաբաթ առաջ գրանցված մի ընկերություն: Ըստ վարորդների, իրենք ընդհանրապես չեն հասկացել մրցույթի անցկացման ընթացակարգը: Բացի այդ, բողոքողները պահանջում են ավտոբուսների վարորդների հետ կնքած պայմանագրերին համանման պայմանագրերի …

կարդալ ավելին

Կդադարեցնեն

26.02.2011

ԱՄՆ-ը ձգտելու է, որպեսզի դադարեցվի Լիբիայի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Սպասվում է, որ երկուշաբթի օրը Ժնեւում կայանալիք նիստին կմասնակցի նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նշենք, որ որոշ տվյալների համաձայն, երեկվա դրությամբ բախումների հետեւանքով զոհվածների թիվը գերազանցում էր 1000-ը:

կարդալ ավելին

Գնում է երկխոսության

26.02.2011

Եմենի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը կարգադրել է ստեղծել հատուկ կոմիտե` ընդդիմադիր շարժման առաջնորդների հետ երկխոսություն սկսելու համար: Եմենի «Սաբա» պաշտոնական լրատվական գործակալության տվյալներով` կոմիտեն բաղկացած կլինի 5 անդամներից, եւ այն կգլխավորի վարչապետ Ալի Մուհամմեդ Մաջուրը: Նախագահը կոմիտեի առջեւ խնդիր է դրել «բաց եւ կառուցողական երկխոսություն վարել ցուցարարների հետ` նրանց պայմանները, կարծիքները եւ հայացքները բացահայտելու համար»: …

կարդալ ավելին

Վեց ժամով

26.02.2011

Երեկ կարճատեւ` ընդամենը 6-ժամանոց այցով Անկարա է ժամանել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Թուրքիա վերջին 20 տարիների ընթացքում: Մինչ այդ Ֆրանսիայի նախագահներից Ֆրանսուա Միտերանն է Թուրքիա մեկնել` 1992թ., ապա 2 երկրների հարաբերությունները շարունակաբար լարվել են, հատկապես ԵՄ-ին անդամակցելու` Թուրքիայի նկրտումների պատճառով: Սարկոզիի վարչակազմը հրապարակայնորեն դեմ է արտահայտվում ավելի քան 70 …

կարդալ ավելին