Անանձնական

26/02/2011

«Վրաստանը ղեկավարում է ոչ թե մի անձ, այլ այն կառավարվում է բարեփոխիչների մի խմբի կողմից, ովքեր միշտ հարցնում են մարդկանց՝ ինչ պետք է անել»,- կԼԽ հ/ը-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Եվ նրանց միջոցով ժողովուրդը կառավարում է երկիրը, եւ ապացուցել է, որ ձգտում է ազատության եւ ավելի լավ կյանքի»,- ասել է նա: Նրա կարծիքով, մինչեւ 2015-ը նախատեսված երկրի արդիականացման ծրագիրը կոնկրետ անձանց հետ չէ կապված, եւ անձը դրա իրականացման հարցում երկրորդական նշանակություն ունի: