ԱՄՆ-ը ձգտելու է, որպեսզի դադարեցվի Լիբիայի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Սպասվում է, որ երկուշաբթի օրը Ժնեւում կայանալիք նիստին կմասնակցի նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նշենք, որ որոշ տվյալների համաձայն, երեկվա դրությամբ բախումների հետեւանքով զոհվածների թիվը գերազանցում էր 1000-ը: