Նոր ռադարներ

01/03/2011

Ադրբեջանի ավիացիայի ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտը ներկայացրել է 2 նոր ռադար: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դրանք պորտատիվ են եւ կարող են տեղակայվել ինչպես անշարժ գործածության նպատակով, այնպես էլ ավտոմեքենաների վրա: Ռադարները հայտնաբերում են գետնի մակերեւույթին եւ ոչ մեծ բարձրության վրա գտնվող թիրախները: Այն հնարավոր է կիրառել նաեւ մարտի դաշտին հետեւելու համար: