Հարուստ մուրացկան են բռնել

31/03/2011

Թուրքիայի Գազիանթեփի (Այնթապ) քաղաքապետարանի հսկիչները քաղաքային հիվանդանոցի մոտից բերման են ենթարկել «հասարակության զգացմունքները չարաշահող» մուրացկաններին:

Թուրքական «Posta»-ի փոխանցմամբ` 69-ամյա մուրացկան Ջեւդեթի մոտից հայտնաբերվել է 300 դոլար եւ բանկային քարտ, որի մեջ եղել է 5000 դոլար: Քաղաքապետարանի հսկիչները ակտ են կազմել, որի արդյունքում նենգ ճանապարհով ձեռք բերված գումարները պետականացվելու են եւ ուղղվելու են հասարակական կարիքների բավարարմանը: