Ռուսները չեն թողնի

17/02/2011

«Սահակաշվիլին կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում սահմանների բացումը, մասնավորապես, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչպես նաեւ ԼՂ կարգավորման գործընթացում հնարավոր առաջընթացը հակասում է Ռուսաստանի շահերին»,- ըստ «Wikileaks»-ի հրապարակած նյութերի, գրել է ամերիկացի դիվանագետ Ջոն Բասը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Վերշբոուի հանդիպման մասին պատմող հեռագրում: «Ռուսաստանը ցանկացած փոխզիջման դեմ է եւ նախընտրում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունները մնան ու սահմաններն էլ չբացվեն: Սահակաշվիլին ասել է, որ Մոսկվան սպասում է, որ ԱՄՆ-ը մի կողմ քաշվի, իսկ Ռուսաստանը շարունակի աճպարարությամբ զբաղվել տարածաշրջանային հակամարտությունների հետ, որոնք շատ զգայուն են ԱՄՆ-ի համար` Իրան, Թուրքիա եւ Վրաստան»,- նշված է Բասի հեռագրում: