Ամերիկյան գիտնականները պատահաբար հայտնաբերել են ճաղատության դեմ դեղամիջոցը: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները երկար ժամանակ աշխատել են գենետիկորեն մոդիֆիկացված մկների հետ, որոնց ներարկել են CRF սթրես առաջացնող հորմոնը, որի հետեւանքով մկները սկսել են ճաղատանալ: Այն բանից հետո, երբ նրանց ներարկել են սթրեսի դեմ պայքարի շրջանակներում ուսումնասիրվող ասթրեսին-Բ դեղամիջոցը, մասնագետների համար անսպասելիորեն մկների մոտ վերականգնվել է խիտ մազային ծածկույթը: