Ամերիկյան հայտնի լրագրող ու հեռուստահաղորդավար Լարի Քինգը, ով 2010թ. դեկտեմբերին ավարտեց CNN հեռուստաալիքով 25 տարի շարունակ հեռարձակվող «Լարի Քինգ շոու» հաղորդումը, ապրիլին պատրաստվում է շրջագայություն սկսել ամերիկյան քաղաքներով` իր կյանքի մասին կատակերգական մենահամերգով: Պրոդյուսերական «Base Entertainment» ընկերությունը «Reuters»-ին հայտնել է, որ 77-ամյա Քինգի հյուրախաղերը մեկնարկելու են Թորինգտոն քաղաքում` ապրիլի 14-ին: Իր «Լարի Քինգ. կայացում» (Larry King: Standing Up) մենահամերգում հեղինակը պատմելու է Բրուքլինում անցկացրած մանկության ու պատանեկության մասին, ինչպես նաեւ՝ իր լրագրողական կյանքի մասին թե կուլիսների հետեւում, թե տեսախցիկի առջեւ: