«Skype»-ով

02/12/2010

«Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ում նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, անհայտ վայրից «Skype»-ի միջոցով «Time» ամսագրին հարցազրույց է տվել, որտեղ հայտարարել է, թե` երբ ի հայտ գան ամերիկացի պաշտոնյաների` լրտեսական գործունեության վերաբերյալ մանրամասները, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հրաժարական է տալու: «Երբ ջրի երես դուրս գան եւ հաստատվեն այն փաստերը, որոնց համաձայն՝ ՄԱԿ-ում ամերիկացի դիվանագետներին հրահանգ է տրվել զբաղվել լրտեսությամբ, ինչը հակասում է միջազգային համաձայնագրերին, որոնք ստորագրել է նաեւ Միացյալ Նահանգները, Հ. Քլինթոնը պետք է որ հրաժարական տա»,- ասել է նա: Ի դեպ, թուրքական «Internethaber»-ը երեկ իր կայքում տեղադրել է Շվեդիայում 30 մետր խորության տակ գտնվող «Wikileaks»-ի շտաբ-գրասենյակի լուսանկարները: