Գնդակահարել է ոստիկանապետ ամուսնուն

07/12/2010

Թուրքիայում վիճաբանության ժամանակ կինն ատրճանակով սպանել է ոստիկանապետ ամուսնուն: «Milliyet» օրաթերթի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Քիլիս նահանգի Մուսաբեյլիի շրջանում: 32-ամյա Սըդըքա Քուրաքի եւ նրա ամուսնու` տեղի ոստիկանապետ Հուսեյին Քուրաքի միջեւ ընտանեկան հողի վրա վեճ է ծագել, որի ժամանակ կինն ամուսնու ատրճանակով սպանել է նրան: Նշվում է, որ հանցագործության պահին կինը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Սպանության պահին տանն են եղել նաեւ ամուսնական զույգի 6 եւ 7 տարեկան երկու երեխաները:

Հարեւանները Ոստիկանությանը տեղեկացրել են, որ զույգի միջեւ երկու տարի շարունակ գրեթե ամեն օր վիճաբանություն է տեղի ունեցել: Կինը ձերբակալված է: Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն: