Գտիր տարբերությունները

03/02/2011

Թուրքական «Sabah» օրաթերթը հրապարակել է մի հոդված, որում ներկայացվում են Թուրքիայում հայտնի մարդկանց նախասիրությունները: Ըստ այդ հրապարակման, օրինակ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շատ լավ ֆուտբոլ է խաղում: Բացի այդ, նա մեծ սեր ունի ընթերցանության հանդեպ: Օտարերկրյա ուղեւորությունների ժամանակ առաջին հերթին նա այցելում է գրախանութներ: Իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը երիտասարդ տարիներին հետաքրքրված է եղել կինեմատոգրաֆիայով: Նույնիսկ նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հետաքրքրվում է հնագիտությամբ: Նախկինում մասնակցել է մի շարք հնագիտական պեղումների աշխատանքների: Թուրքիայի պետնախարար եւ փոխվարչապետ Ալի Բաբաջանը սիրում է ճանապարհորդել: Բացի այդ, շատ լավ թենիս է խաղում: