Ադրբեջանն այս տարի սկսելու է 120 միլիմետր տրամաչափի ունիվերսալ ականանետեր պատրաստել: Այդ մասին տեղեկացրել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը` Պաշտպանության նախարարության իր աղբյուրներին: Ադրբեջանցի մասնագետները վստահեցնում են, թե իրենց կատարելագործած այս զինատեսակը կրակելու է ինչպես ականներ, այնպես էլ արկեր: Ակնկալվում է, որ փորձարկումից հետո ականանետն այս տարվա առաջին կեսին կհայտնվի զինված ուժերի զինանոցում: Նույն աղբյուրի փոխանցմամբ` մարտին Ադրբեջանը սկսելու է 82 միլիմետր տրամաչափի M-5 ականանետերի արտադրությունը, որոնք արտահանվելու են «մերձավորարեւելյան երկրներից մեկը»: