ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի եւ Թուրքիայի 5 ընկերությունների եւ 6 ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք, ամերիկյան գերատեսչության տեղեկություններով, առնչվել են Իրանում հրթիռային ծրագրի զարգացմանը: Ըստ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հայտարարության, իրանցի Միլադ Ջաֆարիի ղեկավարությամբ գործող ընկերությունների ցանցը Իրանին է մատակարարել հրթիռային ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ նյութեր, մասնավորապես` ալյումինե եւ պողպատե ձուլվածքներ: 2007-2008 թվականներին մատակարարված նյութերի գումարը կազմել է շուրջ 7 միլիոն դոլար: