2010 թվականին Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է: Ըստ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության հրապարակած տվյալների, նախորդ տարի Թուրքիա է այցելել Հայաստանի մոտ 69,5 հազար քաղաքացի, որը 7 տոկոսով ավելին է` 2009-ի համեմատությամբ: 2010-ի հունվարին Հայաստանից Թուրքիա մեկնողների քանակն աճել է 30 տոկոսով` 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, իսկ դեկտեմբերին աճը կազմել է 15 տոկոս: