Ռուսական հայտնի «Թող խոսեն» ծրագրի` փետրվարի 4-ին նախատեսված հեռարձակումը հետաձգվել է անհայտ պատճառներով: Այդ ծրագրին մասնակցել են ռուսական շոու-բիզնեսի աստղեր Քսենյա Սոբչակն ու Անաստասիա Վոլոչկովան, որոնց միջեւ, ռուսական որոշ լրատվամիջոցների տեղեկություններով, նկարահանումների ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել: Հաղորդման սկզբում ծրագրի կազմակերպողները խոստացել են բալետի նախկին պարուհուն, որ սկանդալային Սոբչակը ծրագրին չի մասնակցի, սակայն չեն կատարել խոստումը: Արդյունքում՝ նա Անաստասիային եթերում հասցրել է հուզվելու աստիճանի: Նկարահանումից հետո Վոլոչկովան եւ Սոբչակը բլոգերում եւ լրագրողների հետ հարցազրույցներում վիրավորական արտահայտություններ են արել միմյանց հասցեին: Դրանից հետո Վոլոչկովան սկսել է կասկածել, որ ծրագիրը եթեր դուրս չի գա, սակայն դեռ հույսեր է փայփայում: Ի դեպ, նախկին պարուհու անվան հետ կապվող բազմաթիվ սկանդալներից մեկը քաղաքական բնույթի է. նա «Միացյալ Ռուսաստան» կուսակցությանը մեղադրել է շատ մեղքերի մեջ եւ որոշել է լքել կուսակցության շարքերը: