Գնալու է Թուրքիա

16/12/2010

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը դեկտեմբերի 20-21-ին երկօրյա այցով մեկնելու է Թուրքիա, որտեղ մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների գագաթաժողովին: Ըստ իրանական «Mehr» գործակալության` նա հանդիպելու է Թուրքիայի պաշտոնատար անձանց եւ պետությունների ղեկավարների հետ: