Բախում երիտասարդների եւ հատուկջոկատայինների միջեւ

16/12/2010

Երեկ Մոսկվայում Կիեւյան կայարանի հրապարակում բախում է տեղի ունեցել 10 հոգուց բաղկացած երիտասարդների խմբի եւ Մոսկվայի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների միջեւ: Ըստ «Ռիա նովոստիի»` մի խումբ երիտասարդներ «ժՉՐՏտպռրՍՌռ» առեւտրային կենտրոնի մոտ հարցազրույց են տվել տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ոստիկանները երիտասարդներից պահանջել են ցրվել, իսկ վերջիններս հրաժարվել են: Դրանից հետո երիտասարդներին ոստիկանները բռնի ուժով ուղեկցել են դեպի ավտոբուսներ: Բացի այդ, ծեծկռտուք է տեղի ունեցել սլավոնական արտաքինով երկու երիտասարդի եւ երկու կովկասցու միջեւ: Նրանք բոլորն էլ ձերբակալվել են: Կայքի փոխանցմամբ, միջադեպից հետո իրավիճակը Կիեւյան հրապարակում ընդհանուր առմամբ հանգիստ է եղել, հրապարակը փակ է մասնավոր մեքենաների երթեւեկության համար. այնտեղ հերթապահում են Մոսկվայի ոստիկանության հատուկ ջոկատայինները: