Պայթյունից հետո

15/02/2011

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նոր ղեկավար է դարձել Ֆարիդուն Աբբասի-Դավանին: Այդ մասին հայտարարել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Ֆարիդուն Աբբասի-Դավանին պաշտպանության նախարարության բարձրաստիճան մասնագետ է եւ կապ ունի Իրանի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի հետ: Ավելի վաղ, կազմակերպության ղեկավարը Ալի Աքբար Սալեհին էր, ով զբաղեցրել է Իրանի արտգործնախարարի պաշտոնը: Երկու ամիս առաջ Աբբասիի վրա մահափորձ էր կատարվել: Մեքենաները, որում եղել են բուհերի դասախոսներն ու նրանց կանայք, պայթեցվել էին: Մեջիդ Շահրիյարին մահացել էր, իսկ Աբբասին` ծանր վիրավորվել: