Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում փետրվարի 5-ին ձերբակալվել է Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության երիտթեւի 20-ամյա ակտիվիստ Ջաբար Սավալանլին, ով կոչ էր արել Բաքվում «ցասման օր» կազմակերպել: Նրան մեղադրում են 0,7 գրամ մարիխուանա պահելու մեջ: Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ թմրանյութը գցել են Սավալանլիի գրպանը: Սավալանլին «Facebook» սոցիալական ցանցի ակտիվ մասնակիցներից է, չի թաքցնում իր դժգոհությունը նախագահ Իլհամ Ալիեւի նկատմամբ, եւ կոչ էր արել բողոքի գործողություններ սկսել իշխանությունների դեմ: