Հերթական սպանությունը

15/02/2011

Փետրվարի 8-ի երեկոյան Նովոսիբիրսկում բնակելի շենքի մուտքի առջեւ հրազենից արձակված կրակոցից սպանվել է հայազգի մի գործարար` Ալոյան ազգանունով: Փամփուշտը, որը ենթադրաբար արձակվել է «Մակարով» տեսակի ատրճանակից, վնասել է Ալոյանի թիակը: Չնայած կրակոցը մահացու է եղել, սակայն դեպքի վայրում արյան հերքեր չեն հայտնաբերվել: Հրազենային վնասվածքի հետեւանքով հայ գործարարի մոտ ներքին արյունահոսություն է սկսվել: Սկզբում բժիշկները սրտի կաթված են ախտորոշել, եւ միայն հաջորդ առավոտյան տղամարդու դիակի վրա հայտնաբերվել է մահացու վնասվածք: Դրանից հետո գործին միջամտել են քննիչները: Սպանվածը գործարարությամբ էր զբաղվում մի քանի ոլորտներում` առեւտուր, արտադրություն: Հանցագործության հեղինակները մինչ այժմ չեն բացահայտվել: Քննիչները մի քանի վարկած են առաջ քաշում, այդ թվում եւ պատվիրված սպանություն: