18 մլրդ` ինտերնետին

12/02/2011

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հատկացնել մոտ 18 մլրդ դոլար ամերիկացի սպառողներին գերարագ ինտերնետ կապով ապահովելու համար: Այդ նախագծի համաձայն` առաջիկա 5 տարիների ընթացքում կապը պետք է հասանելի լինի ամերիկացիների 98%-ին: Այդ մասին Օբաման հայտարարել է Միչիգանի Հյուսիսային համալսարանում: Այս նախագծի շրջանակներում նախատեսվում է մոտ 4 մլրդ դոլար հատկացնել գյուղական շրջաններում ինտերնետ կապի անցկացման, մոտ 10 մլրդ դոլար` արագ արձագանքման ծառայությունների համար ազգային ինտերնետ կապ ստեղծելու, մոտ 3 մլրդ դոլար` նոր ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում ուսումնասիրություններ իրականացնելու համար: