Վրացական «Վերվիա» թերթի փոխանցմամբ` երկրում ակտիվացել են մարիխուանայի օրինականացման մասին խոսակցությունները, որի նախաձեռնողները բարձրաստիճան նախկին եւ ներկա պաշտոնյաներ են, ինչպես օրինակ` էկոնոմիկայի նախկին նախարար Գեորգի Արվելաձեն: Մասնագետները նշում են, որ օրինականացման դեպքում ավելի հեշտ կլինի վերահսկել իրավիճակը: Վրացական հասարակության մեկ այլ հատվածի կարծիքով, օրինական ակումբների բացումը կտրուկ կավելացնի թմրավաճառների թիվը: