Սեփական գումարով

03/03/2011

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նախագահ Մահմուդ Ահմադինեջադին պատկանող «Peugeot» մակնիշի հին ավտոմեքենան բարեգործական աճուրդում վաճառվել է 2.5 միլիոն դոլարով: Ուշագրավ է, որ իրանցի գնորդի անունը չի հրապարակվում: Ահմադինեջադը հայտարարել է, որ ավտոմեքենայի վաճառքից ստացված գումարը կտրամադրի ցածր եկամուտ եւ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների: 1977թ. արտադրության «Peugeot 504»-ը Ահմադինեջադը վարել է, երբ զբաղեցրել է Թեհրանի քաղաքապետի պաշտոնը: