Առաջ է անցել

19/03/2011

2010թ. տվյալներով, ԱՄՆ-ը, պատմության մեջ առաջին անգամ, գինու վաճառքի քանակով առաջ է անցել Ֆրանսիայից: «The Daily Telegraph» թերթը` հղում անելով «Gomberg, Fredrikson & Associate» խորհրդատվական ընկերությունների տվյալներին, տեղեկացնում է, որ ամերիկյան գինեգործների անցյալ տարվա արտադրության եւ վաճառքի քանակը 2009թ. համեմատ աճել է 4%-ով եւ հասել 30 մլրդ դոլարի: ԱՄՆ-ի գինու շուկան 2010թ. ընդհանուր առմամբ աճել է 2%-ով` մոտավորապես 330 մլն արկղ: Ֆրանսիայում նույն ցուցանիշը եղել է 321մլն արկղ: Կալիֆոռնիայի գինիների քանակը ընդհանուրի մեջ կազմում է 61%: Անցյալ տարի դրանց վաճառքն աճել է մեկ տոկոսով եւ հասել 200 մլն արկղի: Սակայն, միեւնույն է, յուրաքանչյուր շնչին ընկած գինու օգտագործման քանակով Ֆրանսիան մնում է համաշխարհային առաջատար եւ գերազանցում է ԱՄՆ-ի ցուցանիշները: 2010 թ. Ֆրանսիայում մեկ անձը միջինը 46 լիտր գինի է խմել, իսկ ամերիկացիները` 9,8 լիտր: