«Facebook» սոցիալական ցանցն այսօր արժե 65 մլրդ դոլար: Կես տարվա ընթացքում այն թանկացել է 2 անգամ, ամռանն ինտերնետային ցանցի բաժնետոմսերը գնահատվում էին 33-34 մլրդ դոլար: Վերլուծաբանների կարծիքով` այդ թանկացումը պայմանավորված է ցանցի հեղափոխական դերակատարմամբ: Կայքէջը ինֆորմացիոն հարթակ է` տոտալիտար ռեժիմներից դժգոհ մարդկանց համար: Իսկ ինֆորմացիան մեր օրերում թանկ արժե: Նույնիսկ ավելի թանկ, քան նավթը: