Երկրաշարժ

12/03/2011

Երեկ Ճապոնիայում Երեւանի ժամանակով 09:45-ի սահմաններում տեղի է ունեցել 8,9 բալանոց երկրաշարժ, որը Ճապոնիայի պատմության մեջ ամենահզոր երկրաշարժն է: Երկրաշարժին հետեւել է ցունամին, որը հիմնական ավերածությունների պատճառ է դարձել: Երեկ երեկոյան տվյալներով՝ հայտնի էր 337 զոհի մասին, իսկ ավելի քան 500 մարդ համարվում էր անհայտ կորած: Զոհերի պաշտոնական թիվը շարունակում է աճել: Երեկ միջազգային մի շարք կազմակերպություններ ու երկրներ իրենց աջակցությունն են հայտնել Ճապոնիայի իշխանություններին: