Թուրքիայի ԱԳՆ-ի կոչը

22/04/2011

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Սելչուք Ունալը արձագանքելով Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի` Թուրքիայում մամուլի ազատության հետ կապված հայտարարություններին, նրան կոչ է արել մնալ դիվանագիտական կոնվենցիաների շրջանակներում: Նշենք, որ Անկարայում ԱՄՆ դեսպանը վերջին շրջանում Թուրքիայում լրագրողների զանգվածային ձերբակալությունների հետ կապված նշել էր, թե դա ոչ դիետա է, ոչ էլ թթու կաղամբ, եւ պետք է ուշադրությամբ հետեւել ամենին: