ԱՄՆ-ն է ֆինանսավորում Սիրիայի ընդդիմությանը

18/04/2011

«Wikileaks»-ի գաղտնազերծված հերթական փաստաթղթերի համաձայն` Սիրիայի ընդդիմությանը ֆինանսավորում է ԱՄՆ-ը: Ըստ «Wikileaks»-ի` 2006-ից Վաշինգտոնը մոտ 6 մլն դոլար է հատկացրել արբանյակային «Barada TV»-ի համար, որ ստեղծվել է սիրիական ընդդիմության կողմից եւ գտնվում է Լոնդոնում: ԱՄՆ Պետքարտուղարության դիվանագիտական նամակագրությունը հրապարակել է «Washington Post» թերթը: Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանություններից: Իսկ Սիրիայի բնակչությունը պահանջում է անհապաղ քաղաքական բարեփոխումներ իրականացնել երկրում: