Ռուսաստանը պահանջում է Վրաստանի ղեկավարությունից երաշխիքներ, որ այդ երկիրը ուժ չի կիրառի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դեմ, եւ Մոսկվան պնդում է, որպեսզի այդ հարցը առաջնահերթության կարգով քննարկվի Ժնեւում ընթացող միջազգային բանակցություններում: Երեկ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Ցխինվալ կատարած այցի ընթացքում: Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի հետ հանդիպմանը Լավրովը նաեւ ընդգծել է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իշխանությունները արդեն իսկ հավանություն են տվել ուժի կիրառման բացառման մասին հուշագրին: