Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին վրդովվել է, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ Պետդումայում ելույթ է ունեցել առանց ճաշի ընդմիջման: Նա հայտարարել է, թե վարչապետը խախտել է «բոլորի մարսողական համակարգը»: «Նստած են 500 մարդ եւ հերթով զուգարան են գնում»,- ասել է Ժիրինովսկին: Հիշեցնենք, որ երեկ Վ. Պուտինը հաշվետվություն է ներկայացրել Պետդումայում: Նրա ելույթը տեւել է մեկ ժամից ավելի, որից հետո նա պատասխանել է պատգամավորների հարցերին: Ընդհանուր առմամբ, Պուտինի հաշվետվությունն ու դրան հաջորդած հարցուպատասխանը տեւել է մոտ 4 ժամ: