Թուրքիայի նախկին պետնախարար Քեմալ Դերվիշի անունը հայտնվել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուների շարքում: «Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին ԱՄՀ ներկայիս ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի մասնակցության դեպքում նրա պաշտոնը թափուր է մնալու: Արդեն սկսվել են քննարկումները` ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածուների անվան շուրջ: Հավանական թեկնածուների շարքում են հայտնվել Իտալիայի Կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին, Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) գլխավոր քարտուղար Անխել Գուրիան, Թուրքիայի նախկին պետնախարար Քեմալ Դերվիշը»,- գրել է բրիտանական «Financial Times» պարբերականը: