ՌԴ նախագահի գործերի կառավարչությունը նախատեսում է Մոսկվայի Կրեմլի 14-րդ մասնաշենքում վերանորոգման աշխատանքների կապակցությամբ աճուրդի դնել Կրեմլի կահույքի մի մասը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Վիկտոր Խրեկովը` տեղեկացնելով, որ Կրեմլի կահույքը գտնվում է լավ վիճակում: Ըստ Խրեկովի` վաճառքից ստացված գումարը փոխանցվելու է պետբյուջե: