Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն նախաճաշի սեղանի շուրջ հանդիպել է դիվանագիտական թղթակիցների միության անդամների հետ: «Hurriyet»-ի փոխանցմամբ` դեսպանը նշել է, որ սիրում է թուրքական խոհանոցը` ընդգծելով, որ իր ամենասիրած ճաշատեսակը «իմամ բայըլդըն» է։ Երբ մատուցողը բերել է այդ ճաշատեսակը, նա թուրքերենով ասել է. «Այս ճաշատեսակի համար ուշքս գնում է: Թուրքիան բադրիջանների երկիր է: Բադրիջանի ամեն հատվածը գեղեցիկ է»: Դեսպանն անդրադառնալով Թուրքիայում ձերբակալված լրագրողների խնդրին` ասել է, թե դա ոչ դիետա է, ոչ էլ կաղամբի թթու։ «Հետեւում ենք եւ աշխատում հասկանալ»,- ասել է Ռիկարդոնեն: