ԱՄՆ-ին պատկանող Հավայան կղզիների ափերին արձանագրվել է երկու պտտահողմ: Այդ հետաքրքիր բնության երեւույթը առաջանում է ջրի մակերեսին սառը եւ տաք օդային զանգվածների բախման հետեւանքով, սառը քամին փոխազդում է դեպի վեր բարձրացող տաք օդի հետ: Այս մասին հաղորդել է NEWSru.com-ը` վկայակոչելով «Daily Telegraph»-ը: Ջրի սյունը մառախուղի հետ ձգվում է ջրի մակերեսից մինչեւ ամպեր: Ջրի բարձրությունը կարող է հասնել 30սմ-ից մինչեւ 2 կմ-ի իսկ լայնությունը` մի քանի հարյուր մետրի: Ջրի արագությունը կարող է հասնել 120 կմ/ժ-ի, ինչը պահպանվում է 5-10 րոպե, իսկ երբեմն` մինչեւ մեկ ժամ:
Նշենք, որ այդ շրջանը համարվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայրենիքը: