Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ հայտնել է երկար ժամանակ սպասված իր ծրագրի մասին: Նա իր նախագիծն անվանել է «Ստամբուլի ջրանցք»` նշելով, որ Ստամբուլը կլինի աշխարհում միակ քաղաքը, որի միջով կանցնի 2 ծով: «Ստամբուլի եվրոպական մասի արեւմտյան հատվածում Սեւ ծովի եւ Մարմարա ծովի միջեւ 45-50 կմ երկարությամբ ջրանցք ենք կառուցելու: Ջրանցքի լայնությունը կազմելու է մոտ 150 մետր, խորությունը` 25 մետր: Այդ ջրանցքով կանցնեն աշխարհի ամենամեծ նավերը»,- ասել է Էրդողանը: