Տոկիոյի էլեկտրահաղորդակցության համալսարանի գիտնականները հեղափոխական սարք են ստեղծել, որն ունակ է մեծ հեռավորությունից փոխանցել համբույրը: Հետազոտողների խոսքով, այդ սարքը մեծ հեղինակություն ձեռք կբերի սոցիալական ցանցի օգտագործողների մոտ: Սարքը միացվում է համակարգչին: Միմյանցից հեռու գտնվող օգտագործողները բերանն են դնում հատուկ պլաստիկե ծայրակալը եւ սկսում այն «համբուրել», լեզվով այն պտտելով ժամացույցի լսաքի ուղղությամբ, կամ` հակառակը: Դա գործի է գցում երկրորդ սարքի ծայրակալը, որը գտնվում է մյուս օգտագործողի բերանում: Մոտ ժամանակներս հնարավոր է պլաստիկե սարքը փոխարինել ավելի փափուկ նյութով: