ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մայիսի 1-ին հայտարարել է, որ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա Բեն Լադենը սպանվել է Պակիստանում իրականացված օպերացիայի արդյունքում, եւ նրա մարմինը գտնվում է ամերիկյան հատուկ ծառայությունների մոտ: Ավելի ուշ հայտարարվեց, որ Բեն Լադենին թաղել են ծովում: Ըստ BBC-ի` ամերիկյան իշխանությունները որոշել են հուղարկավորությունը կատարել մահմեդական ավանդույթներով` մահից հետո 24 ժամվա ընթացքում: Նրան հողում չեն թաղել, որ հետնորդների ուխտագնացության վայր չդարձնեն: Ի դեպ, Բեն Լադենի մահն անդրադարձել է համաշխարհային շուկայի վրա: Պարզվում է` մահվան մասին լուրը հրապարակվելուց հետո 1 տոկոսով նվազել է նավթի գինը, թանկացել է դոլարը, աճել են ամերիկյան ֆոնդային բորսաների ֆյուչերսները: